Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիլիջանի թունելի լույսերը փոխարինվում են «LED» լամպերով

Տնտեսություն
tunel

Դիլիջանի թունելի լուսավորությունն այսուհետ ապահովված կլինի  «LED»  լամպերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ  Արշակյանը թունելը սպասարկող «Ճանապարհ» ՍՊ ընկերության ղեկավար Էդուարդ Բեզոյանին հանձնարարել է թունելի պահպանման և սպասարկման միջոցների հաշվին եղած լուսատուները փոխարինել ժամանակակից,  ավելի հզոր լուսատուներով, իսկ անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը: Սեղմ ժամկետներում՝ փուլ առ փուլ, նոր լուսատուներով կփոխարինվեն նաև  Պուշկինի և Նալբանդի թունելները: Նշենք, որ թունելներում  ժամանակակից լուսատուների փոխարինումը  իրականացվում է առանց ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն