Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աննա Գրիգորյանն ու Արթուր Դավթյանը Հայաստանում մրցակցությունից դուրս են

Սպորտ
sport-gimnastika-1

Այսօր ավարտվեց Հայաստանի մարմնամարզության 2019թ առաջնությունը: Կանանց պայքարում մրցակցությունից դուրս էր Աննա Գրիգորյանը, որը հաղթեց ոչ միայն բազմամարտում, այլեւ առանձին գործիքների վրա (հենացատկ, տարբեր բարձրության զուգափայտեր, հավասարակշռության գերան, ազատ վարժություններ): Տղամարդկանց մրցումներում առավել հաջող հանդես եկավ Արթուր Դավթյանը, որը հաղթեց բազմամարտում, ազատ վարժությունում, հենացատկում, զուգափայտերի եւ պտտաձողի վրա: Նժույգ թափերի մրցումներին անգերազանցելի էր Հայաստանի բազմակի չեմպիոն Հարություն Մերդինյանը, իսկ օղակների վրա չեմպիոն դարձավ Արթուր Թովմասյանը: Առաջնության ավարտից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխության արարողությունը: Բազմամարտի մրցանակակիրները պարգեւատրվեցին մեդալներով, պատվոգրերով եւ դրամական պարգեւներով, իսկ առանձին գործիքների հաղթողները ստացան միայն պատվոգրեր եւ դրամական պարգեւներ: