Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» ու «Լիվերպուլը» նույնպես ուժեղագույն ությակում են (տեսանյութ)
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան 1/8 եզրափակիչ փուլի վերջին երկու պատասխան հանդիպումները: Իսպանիայի ընթացիկ առաջնության առաջատար «Բարսելոնան» սեփական դաշտում խնդիր չունեցավ ֆրանսիական «Լիոնի» հետ խաղում եւ հաղթեց 5:1 խոշոր հաշվով: Տանտերերի կազմում աքչի ընկավ թիմի ավագ Լիոնել Մեսին, որը դարձավ 2 գոլի եւ գոլային փոխանցումների հեղինակ: Հիշեցնենք, որ Լիոնում կայացած առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Մյունխենի «Բավարիան» սեփական մարզադաշտում չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ անգլիական «Լիվերպուլին», թեեւ երկու շաբաթ առաջ ոչ-ոքի էր խաղացել վերջինիս հարկի տակ՝ 0:0: Լիվերպուլցի ֆուտբոլիստները 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարան եւ նույնպես մտան քառորդ եզրափակիչ: Հյուրերից արդյունավետությամբ առանձնացավ Սադիո Մանեն, որ դուբլի հեղինակ դարձավ: Այդպիսով հայտնի դարձան բոլոր այն ութ թիմերը, որոնք կշարունակեն պայքարը չեմպիոնների լիգայի գավաթի համար: Դրանք են անգլիական «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», իտալական «Յուվենթուսը», իսպանական «Բարսելոնան», հոլանդական «Այաքսը» եւ պորտուգալական «Պորտուն»: Քառորդ եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա մարտի 15-ին: