Դատարանը մերժել է Վահագն Հարությունյանի հետախուզման որոշման դեմ տարված բողոքը. Hetq.am
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, քիչ առաջ մերժել է Հարությունյանի հետախուզման դեմ նրա պաշտպանի բողոքը: Այս մասին «Հետք»-ին ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականի Մարտի 1-ի գործի շրջանակներում ապացույց կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ: 2018 թվականի հոկտեմբերին Հարությունյանը մեղադրյալ է ներգրավել ապացույց կեղծելու գործով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանն այս որոշումը վերացրել է: Դատախազությունը Վերաքննիչի այս որոշումը չի բողոքարկել, իսկ Հատուկ քննչական ծառայությունը նրա մեղադրանքը լրացրել է վերը նշված մյուս երկու հոդվածներով: Ավելին՝ այստեղ