Աշակերտների շնորհիվ դպրոցը հուշամեդալ ստացավ (տեսանյութ)
«Հյուրընկալել ենք Վանաձորում ավտովթարից տուժածներին փրկած մեր աշակերտներին և նրանց ուսուցիչներին»,- գրել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որը հյուրընկալել էր Վանաձորի թիվ 1 և թիվ 6 հիմնական դպրոցների աշակերտներին` Էդմոն Քոչարյանին, Էդիկ Ղարաքեշիշյանին և Տիգրան Մարկոսյանին: Նրանք օրերս առաջին օգնություն էին ցույց տվել ավտովթարից տուժած քաղաքացիներին, կանխել վթարված մեքենայի հրդեհը, զանգել շտապ օգնություն և փրկարար ծառայություն: Աշակերտներից երկուսը` Էդմոնը և Էդիկը Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցում գործող հրեջ-փրկարար ջոկատի անդամեր են: Նրանց փրկարարական հմտություններ սովորեցրել է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցիչ Արկադի Մարտիրոսյանը: Նախարարը Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցին պարգևատրել է նախարարության «Ոսկե հուշամեդալով», աշակերտներին և զինղեկին` պատվոգրերով: Աշակերտները նախարարից ստացել են նաև «Արմթաբ» համակարգիչներ: