Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը ԼՂ հարցում պետք է հստակեցնի իր դիրքորոշումը. ԲՀԿ

Քաղաքականություն
arpine1

Ազգային ժողովում խորհրդարանական ուժերի ճեպազրույցներն են։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար մտահոգիչ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին օրերին արված հայտարարությունը։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը Արցախի միջազգային ճանաչումն է։ Հայտարարությունում մտահոգիչ է այն, որ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում։ Այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից շատ մեծ ոգևորությամբ է ընդունվել այս հայտարարությունը արդեն շատ բանի մասին է խոսում»-, ասաց պատգամավոր Իվետա Տոնոյանը։ ԲՀԿ-ն նույնպես այն կարծիքին է, որ Ղարաբաղի հակամարտության հարցի կարգավորումը առանց Արցախի ժողովրդի մասնակցության հմարավոր չէ լուծել։ Ըստ պատգամավոր Շաքե Իսայանի, Հայաստանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը։ «Եթե այսպիսի հայտարարություն է լինում, որը շարունակում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակի հայտարարությանը և կրկին շեշտադրում են Ադրբեջանի տարածքային պահպանման հարցը, ապա, կարծում եմ, մենք պետք է լուրջ դիտարկումներ անենք»։