Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես չեմ հորինել. Արսեն Թորոսյանը պատգամավորներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arsen-torosyan

 «Այն կարծիքը, թե ծխախոտային արդյունաբերությունն ավելի օգուտ է, քան դրա դեմ պայքարելը, թյուր է: Ծխախոտի հարկի բարձրացումը` 45  տոկոսով, կկանխարգելի 88 հազար վաղաժամ մահ»,- ասում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ,որը  հրավիրվել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։ Ըստ նրա՝  ուսումնասիրությունն  արվել է Հարվարդի համալսարանի հետազոտողների կողմից. «Մեզ մոտ վաղաժամ մահացությունն ահագնացող թվերի է հասնում: Դրա առյուծի բաժինը պայմանավորված է տարբեր ռիսկի գործոններով, որոնցից առաջինը ծխախոտն է»։  «Հիմա մեծահասակ ազգաբնակչության կողմից օգտագործելիությունը 52 տոկոս է: Եթե 5 տարվա ընթացքում ծխախոտի գինը դառնա 2000 դրամ` 500-ի փոխարեն, ապա հինգ տարուց 32 տոկոս օգտագործելիություն կունենանք: Դա ապացուցված է, ես չեմ հորինել»,- նշեց նախարարը:  Ինչ վերաբերում է ԱԺ-կառավարություն առաջին հարցուպատասխանին չմասնակցելուն, ապա նա նշեց, որ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Մարտակերտից հնարավոր է շատ արագ հասնել ԱԺ, ապա ինքը այդ հնարավորությունը չի ունեցել։ Մանրամասները նիստի տեսանյութում.