A
A
Ուղիղ. «Ռեն» - «Արսենալ». Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է մեկնարկային կազմում (տեսանյութ)
Այսօր տեղի կունենան ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:
Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Ֆրանսիայում ուժերը կչափի տեղի «Ռենի» հետ:
Թիմերի գլխավոր մարզիչներն արդեն հրապարակել են կազմերը: Հենրիխ Մխիթարյանը տեղ է զբաղեցրել իր թիմի մեկնարկային կազմում:
«Ռեն» - «Արսենալ» խաղը կսկսի Երեւանի ժամանակով 21:55-ին: Ֆուտբոլասերները հանդիպումն ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ մեր կայքէջում: