Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիզաների ազատականացման գործընթացը կարող է տևել 3-4 տարի. Թևան Պողոսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Tevan

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցը հաջողված է համարում, քանի որ հանդիպման ժամանակ հստակ շեշտվել է. Հայաստան- Եվրամիություն համաձայնագրի, ՍԷՊԱ-ի  համագործակցության և փոխգործակցության, ինչպես նաև վիզաների ազատականացման երկխոսության կարևորության մասին։ Նրա խոսքով՝  արդեն ճանապարհաշինության և Մեղրիի մաքսակետի համար նախատեսված է 730 մլն եվրո։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը նշեց, որ երբ խոսվում է վիզաների ազատականացման մասին պետք է հասկանալ, որ գործընթացը կարող է տևել 3-4 տարի, և քանի որ առաջիկայում եվրամիության ընտրություններ են տեղի ունենալու, հնարավոր է, որ որոշումը հետաձգվի ընտրություններից հետո։ Ընտրություններից հետո փոփոխություններ լինելու դեպքում, Հայաստանը պետք է որոշի հետագայում ինչ քայլեր ձեռնարկի՝ ցանկալի արդյունքների հասնելու համար։ Նրա կարծիքով Հայաստանը չպետք է ձեռքերը ծալած նստի. «Պետք է ստեղծի հսկիչ հանձնաժողովներ՝ ճանապարհաշինության, ջրամբարաշինության, դպրոցաշինության ծրագրերը բարեխղճորեն իրականացնելու համար, որպեսզի մոնիտորները չգան և չասեն թե Հայաստանում բան չի փոխվել»։