«ՀԱՊԿ-ում Ռուսաստանից բացի մենք չունենք այլ գործընկերներ». Բորիս Նավասարդյան (տեսանյութ)
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այն կարծիքին է, որ հանրությանը չի ներկայացվում, թե հեղափոխությունից հետո ինչ է փոխվել։ Նավասարդյանը վտանգավոր է համարում, եթե քաղաքացիները սկսեն ընտրություն կատարել ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրենց սոցիալ-տնտեսական վիճակի միջև։
Մամուլի ակումբի նախագահի համոզմամբ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելը պայմանավորված է միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների գործոնով։
«ՀԱՊԿ-ում Ռուսաստանից բացի մենք չունենք այլ գործընկերներ», - ընդգծում է նա։
Լրագրող, «Հայոց արծիվներ» ՀԿ նախկին փոխնախագահ Մհեր Եղիազարյանի մահվան կապակցությամբ Նավասարդյանն ասաց, որ դա մտահոգիչ է և գոնե պետք է դրա համար մարդիկ պատժվեին։
Արցախյան հիմնահարցում Արցախի՝ որպես բանակցային կողմի ներգրավվումը, դեռևս ծայրահեղ անհրաժեշտ չէ, քանի որ Երևանը դեռևս կարող է արտահայտել Ստեփանակերտի մոտեցումները։