A
A
Ազգային ժողովը արտահերթ նիստ կանցկացնի
Մարտի 13-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում ընդգրկված են «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը։