Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր բնակչության կրթական ցենզը շատ է ընկել. Արայիկ Հարությունյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
arayik-nkar

Ազգային ժողովում Կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Արամ Խաչատրյանին հետաքրքրեց՝ հատկապաես սահմանամերձ շրջանների դպրոցներում աշակերտների թիվը քիչ է, նորմալ դասարաններ չեն ձևավորվում, որի պատճառով դպրոցներում  բացակայում է նորմալ ուսումնառության գործընթացը, հիմնականում հետևյալ պատճառներով. «Թերբեռնված դպրոցներում դասաժամերի պակասի պատճառով մասնագետ-ուսուցչի առարկայական ծանրաբեռնվածությունը խիստ ցածր է, ցածր է նաև  աշխատավարձը, ուստի ուսուցիչը ստիպված պարապում է նաև այլ առարկաներ: Բացակայում է  միևնոււյն առարկայից երկրորդ և ավելի ուսուցչի գոյությունը, ինչը նշանակում է, որ դպրոցի ներսում բացակայում է դասավանդման մրցակցությունը: Ինչպիսի՞ն է Կառավարության տեսակետը բարձրացված խնդրի վերաբերյալ»: Ի պատասխան հարցին, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ խնդրի կարգավորումը միասնական լուծում դժվար թե լինի: «Մի քանի մոդել ենք մշակել, որոնցից մեկը գյուղերում դպրոցները կրթամշակութային կենտրոնների վերածելն է, որտեղ մեկ հարկի տակ կլինի և՛ նախակրթարան կամ մանկապարտեզ, սրանց համար էլ մոդելներ ենք մշակել համայնքների համար,  որ իրենց ունեցած ֆինանսների սահմանում կարողանան դա իրականացնել: Բացի այդ, բոլոր այն համայնքերում, որտեղ  տեղի է ունենալու դպրոցների վերանորոգում,  դրանք կարվեն այնպիսի մոդելներով, որ մեկ հարկի տակ լինի դպրոցը, մանկապարտեղը և մշակութային կենտրոնը, որը իր հերթին կրթական ծառայություն կմատուցի ոչ միայն դպրոցականներին, այլև  մեծահասակներին: Հետևաբար, այս առումով  ուսուցիչների զբաղվածությունը կբարձրանա: Թաքցնելու բան չկա, մեր բնակչության կրթական ցենզը ընդհանուր առմամբ շատ է ընկել և այս կենտրոնները պետք է նաև նպաստեն համայնքային կյանքին»: