A
A
Ընկերները՝ Վազգեն Սարգսյանի մասին (տեսանյութ)
«Սպարապետը չէր սիրում իր ծնունդը նշել, ավելի շատ սիրում էր գարնան ծնունդը նշել»,- ասում է «Արծիվ մահապարտների միության» ՀԿ-ի նախագահ Աստվածատուր Պետրոսյանը : Հայկական բանակաշինության գործում ունեցած Սպարապետի մեծ դերը անքննելի է, ընկերներից յուրաքանչյուրը իր հուշերով է կիսվում, տարբեր դրվագներ հիշում. Ամենաբնորոշ բառը՝ ընկերաշատն է, գիտեր յուրաքանչյուրի կենսագրությունը, սկսած զինվորներից: Ըստ զինակիցների՝ շատ էր վստահում թույլ զինվորներին, կոչումներ նրանց էր տալիս։ «Գնում եք թաղի տղերքին եք բերում սերժանտ սարքում, այ էս տղենա իսկական բանակի սերժանտը»,- հիշում է Աստվածատուր Պետրոսյանը, ու մեկ ամիս հետո այդ «ամենանվաստ տղեն» հասնում էր սերժանտի կոչման: Մարտի 5-ին լրանում է Սպարապետի 60-ամյակը: Մանրամասները՝ տեսանյութում։