Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հո կրակը չենք ընկնել.Միքայել Մելքումյան (տեսանյութ)

Տնտեսություն
MHM0127884

Տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հյուրն այսօր Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Տիգրան Խաչատրյանն էր։ Հերթական նիստում հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, խոսքը փոխանցելով նախարարին,խնդրեց, որ նա ներկայացնի, խոսի Եվրասիական տնտեսական միության եւ Հայաստանի Հանրապետության համագործակցության մասին։ Նախարարի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը մեր տնտեսական շահերի հիմնական հատվածն է՝ ՀՀ-ից արտահանվող եւ ՀՀ ներմուծվող ապրանքների տեսանկյունից։ «Եթե մենք սահմանակից լինեինք ԵԱՏՄ անդամ մյուս երկրներին, ապա ապրանքների ներմուծումն առանց փաստաթղթերի եւ դժվարությունների կլիներ»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։ Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը, խոսելով մաքսատուրքերի մասին, նշեց, որ 2020թվականից 4-4,5 անգամ ավելանալու է ավտոմեքենաների մաքսատուրքերը։ Երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների առումով մենք շահում ենք. «Արդյո՞ք ճիշտ չի լինի մենք դիմենք ԵԱՏՄ, որպեսզի հինգ տարով հետաձգվի մաքսատուրքերի բարձրացումը։ Հաջորդ ապրանքատեսակը թռչնամիսն է, թռչնի հավկիթը որի մաքսատուրքը բարձրանալու է»։ Տիգրան Խաչատրյանը , պատասխանելով Մելքումյանին, շեշտեց, որ Հայաստանին արտոնյալ ժամանակահատված է տրված եղել, այսօր մենք այդ արտոնյալ ժամանակահատվածում ենք։ «Ի շահ մեր ներքին շուկայի, պետք է շատ հավակնոտ բանակցենք, հո կրակը չենք ընկնել, որ բանակցել ենք,  եւ մեզ 3-5 տարի ժամանակ են տվել»,-հակադարձեց Միքայել Մելքումյանը։ Նախարարի պաշտոնակատարը խնդրեց որոշեն, թե որ ապրանքատեսակներ են ամենաառաջնայինները, որոնց մասով կարող ենք վերաբանակցել։ Մելքումյանն էլ հորդորեց, որ գնացքից չուշանանք։