Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությանը պետք է ստիպել աշխատել. քաղաքագետ (տեսանյութ)

Հասարակություն
00000000000000

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի կարծիքով ներքաղաքական կյանքում որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել։ Ներքաղաքական վիճակն, ըստ Մարտիրոսյանի, շարունակում է նախկին ճահճային վիճակում մնալ՝ նկատի ունենալով նախկին վարչակարգի կադրերին, ֆինանսական համակարգը։

Արտաքին քաղաքականությունը նույնպես անհասկանալի է, և քաղաքագետի պնդմամբ ներկայիս իշխանությունները գաղափարազուրկ են և ապրիլ-մայիսյան իրադարձություններն իշխանություն էին, և հեղափոխություն է կոչվում արդեն պայմանականորեն։

«Նոր իշխանությունից հասարակությունը սկսում է հիասթափվել։ Պետք չէ հիասթափվել, պետք է ստիպել, որ աշխատեն», - ընդգծում է Հայկ Մարտիրոսյանը։ Սիրիա առաքելություն ուղարկելը, քաղաքագետի խոսքով, բարոյական մեծ աջակցություն է Ռուսաստանի Դաշնությանը որպես դաշնակցի, իսկ Մոսկվայի կողմից որևէ լուրջ համարժեք մոտեցում չի ստացել հայկական կողմը։ Մարտիրոսյանը անհասկանալի է համարում նաև ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները։

Խաչատուրովի ձերբակալման մասով տարածված գաղտնալսման կապակցությամբ քաղաքագետն ասում է, որ դրանով նույնիսկ կարծիք է ստեղծվում, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ավելի շատ է հասկանում արտաքին քաղաքականությունից, քան այդ գծով վարչապետի խորհրդականները։ Խոսքն այն մասին է, որ Վանեցյանը Խաչատուրովի ձերբակալումը դիտարկում է որպես հարված ՀԱՊԿ-ի հեղինակությանը։

Հայկ Մարտիրոսյանը մոտ անհասկանալի է, թե ինչու Հայաստանը չի փորձում գործակցել աֆրիկյան լուրջ պետություններից Եթովպիայի հետ ու համարում, որ դրա պատճառը իշխանությունների գաղափարազուրկ լինելն ու կադրային քաղաքականությունն է։