Բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայկ Մարությանի և Արթուր Մեսչյանի (տեսանյութ)
«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում Խորենացի 13 հասցեում գտնվող կրթության և գիտության նախարարության նախկին շենքի դիմաց։ Նշենք, որ շենքն այժմ քանդվում է։
Ցուցարարները հայտարարում էին, թե Երևանի ներկա քաղաքային իշխանությունը ոչնչով չի տարբերվում նախորդից և նույն կերպ անտարբեր է մշակութային արժեքների նկատմամբ։
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ շենքի ապամոնտաժումը կատարվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հորդորով, իսկ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն, ըստ Սամսոնյանի, անզոր է եղել այն կանխելու համար։
Ակցիան, քաղաքագետի փոխանցմամբ, սիմվոլիկ բնույթ էր կրում, քանի որ այլևս շենքը քանդված է և անդառնալի կորուստ է արդեն, Իսկ քաղաքապետին, Արթուր Մեսչյանին նամակով դիմելն այլևս անիմաստ է։