A
A
Երևանում բերման ենթարկված ֆիլիպինցիներին բաց են թողել` թարգմանիչ չլինելու պատճառով
Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 1-ին, Երևանում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ Օլեսյա Մելնիկովան և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:20-ից մինչև 15:10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալու գործադրմամբ, բացել են իր բնակարանի դուռը և մտնելով ներս` այնտեղից գողացել ՌԴ 10 հազար ռուբլի և բիժուտերիայի մատանի: