Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արսենալը» ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» հետ, Մխիթարյանը դեղին քարտ ստացավ (տեսանյութ)

Սպորտ
a1miki-1

Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Տոտենհեմն» իր հարկի տակ ընդունեց անմիջական հարեւաններին՝ «Արսենալի» ֆֆւտբոլիստներին:   «Ուեմբլի» մարզադաշտում կայացած խաղում գրանցվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1: Հանդիպման 16-րդ րոպեին Արոն Ռեմզին առաջ մղեց հյուրերին: Դաշտի տերերը հաշիվը հավասարեցրեցին 74-րդ րոպեին, երբ Հարի Կեյնը վստահ իրացրեց 11մ հարվածը: Ավելացված ժամանակում «Արսենալը» ձեռքից բաց թողեց հաղթելու հնարավորությունը, քանի որ թիմի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը չկարողացավ իրացնել 11մ հարվածը:   «Արսենալում» հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին, իսկ 58-րդ րոպեին դեղին քարտ ստացավ: Բուքմեյքերները նրա խաղին 6,90 գնահատական տվեցին, այն դեպքում, երբ թիմի ընդհանուր գնահատականը կազմել 6,70 բալ:   Այդպիսով, «Տոտենհեմը» վաստակեց 61 միավոր եւ պահպանեց 3-րդ տեղը, իսկ «Արսենալը» 57-ով մնաց 4-րդ հորիզոնականում: