A
A
Բետոնե ծածկը ընկել է ավտոմեքենաների վրա
«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարախանյան փողոցի թիվ 42 շենքի 9-րդ հարկից պատշգամբի բետոնե ծածկը պոկվել և ընկել է բակում կայանած ավտոմեքենաների վրա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բնակարաններից մեկի պատշգամբի բետոնե ծածկը մասամբ պոկվել և ընկել է, առկա է մյուս հատվածի ընկնելու վտանգ։ Փրկարարներն ապամոնտաժել են բետոնե կառուցատարրի կախված և ընկնելու վտանգ ներակայացնող հատվածը: ԱԻՆ