«Արարատ-Արմենիան» ջախջախեց «Արարատին»
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի խաղում մրցաշարի նորեկ «Արարատ-Արմենիա» իր հարկի տակ 4:1 հաշվով ջախջախեց «Արարատին»: Նախ երկու գոլ խփեց տանտերերի նորեկ, աֆրիկացի հարձակվող Ժան-Ժակ Բուգուին, խաղի 11-րդ եւ 51-րդ րոպեներին: Որոշ ժամանակ անց «Արարատը» կրճատեց հաշվի տարբերությունը. 63-րդ րոպեին Արտյոմ Սիմոնյանը վստահ իրացրեց 11մ հարվածը: Հանդիպման ավարտից չորս րոպե առաջ Անտոն Կոբյալկոն երրորդ անգամ գրավեց հյուրերի դարպասը, իսկ մրցավարի ավելացված ժամանակում «Արարատ-Արմենիայի» նորեկ Պետրոս Ավետիսյանն առաջին գոլը խփեց իր նոր թիմի կազմում: Այդպիսով, Վարդան Մինասյանի սաները վաստակեցին 29 միավոր եւ հավասարվեցին 3-րդ տեղ նահանջած «Բանանցին»: Երեւանի «Արարատը» 11-րդ պարտությունը կրեց առաջնությունում եւ անցած տարի վաստակած 13 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 8-րդ տեղը: