Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» տարվա առաջին խաղում հաղթեց առաջնության առաջատար «Ալաշկերտին» (տեսանյութ)

Սպորտ
sport

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջատար Երեւանի «Ալաշկերտը» պարտությունով մեկնարկեց մրցաշրջան-2019-ը: 20-րդ տուրի շրջանակում կայացած խաղում ալաշկերտցիները սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեցին «Փյունիկին»: Արթուր Միրանյանը 3-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 51-ին Դենիս Տալալայը կրկնապատկեց այն: Խաղի 65-րդ րոպեին «Ալաշկերտի» նորեկ Ալեքսանդր Պրուդնիկովը խփեց միակ պատասխան գնդակը՝ 1:2: Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 30 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական: «Ալաշկերտը» 33 միավորով առայժմ գլխավորում է աղյուսակը: