Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տոտենհեմ» - «Արսենալ». 1։1 Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր (տեսանյութ)

Սպորտ
cid__56c38512-7fa9-e68e-c50f-6120e5a8104a@yahoo

18.30 Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ 15.30 Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայի 29-րդ տուրը կմեկնարկի Լոնդոնի հյուսիսային դերբիով. տեղի «Տոտենհեմը» հանրահայտ «Ուեմբլի» մարզադաշտում կընդունի «Արսենալին», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպումը սկզբունքային նշանակություն ունի կողմերի համար, քանի որ թիմերը զբաղեցնում են 3-4-րդ տեղերը եւ պայքարում են չեմպիոնների լիգայի ուղեգրերի համար: Կողմերը քիչ առաջ հրապարակեցին հանդիպման հայտացուցակները: Հենրիխ Մխիթարյանը խաղը կսկսի մեկնարկային կազմում: «Տոտենհեմ» - «Արսենալ» խաղը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 16:30-ին: Անգլիական ֆուտբոլի սիրահարները հանդիպումը կարող են դիտել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ: