Հայաստանում այսօր կմեկնարկի ֆուտբոլի նոր մրցաշրջանը
Այսօր կվերսկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն առաջնությունը, որը երեք ամսով ընդմիջվել էր ձմռան ամիսներին: Ընթացիկ 20-րդ տուրում արդեն իրար հետ կհանդիպեն չեմպիոնի կոչման հավակնորդներից երկուսը. 33 միավորով առաջին տեղում գտնվող Երեւանի «Ալաշկերտը» սեփական դաշտում կընդունի վեց միավորով հետ մնացող եւ 3-րդ հորիզոնականում ընթացող «Փյունիկին»: Օրվա երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» իր հարկի տակ կհանդիպի «Արարատի» հետ: Առաջնության նորեկը 17 խաղից հետո վաստակել է 26 միավոր եւ զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ ահա իրական արարատցիներն իրենց ակտիվում ունեն ընդամենը 13 միավոր ու առայժմ գտնվում են նախավերջին՝ 8-րդ հորիզոնականում: Տուրի մյուս երկու հանդիպումները կկայանան վաղը՝ մարտի 3-ին: Գյումրիում տեղի «Շիրակը» կընդունի «Լոռի ՖԱ»-ին, իսկ «Արցախ ՖԱ»-ն չեզոք խաղադաշտում կհանդիպի 2-րդ տեղում ընթացող «Բանանցին»: