Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոջեր Ֆեդերերին մեկ հաղթանակ է բաժանում 100-րդ մրցանակից (տեսանյութ)

Սպորտ
a1federer-1.03.

Թենիսի Դուբայի մրցաշարի յոթակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը կրկին մտել է եզրափակիչ եւ կպայքարի 8-րդ մրցանակի համար: Կիսաեզրափակիչ փուլում շվեյցարացի թենիսիստը ոչ մի շանս չթողեց խորվաթ Բորնա Չորիչին եւ 67 րոպեում հաստատեց իր առավելությունը՝ 6:2, 6:2: Այդպիսով, Ռոջեր Ֆեդերերին ընդամենը մեկ հաղթանակ է բաժանում 100-րդ հոբելյանական մրցանակից: Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը: Վերջինս ընթացիկ խաղում կամային հաղթանակ է տարել ֆրանսիացի Գաել Մոնֆիսի հետ՝ 4:6, 7:6, 7:6: Հարկ է նշել, որ Ստեֆանոս Ցիցիպասն անհարմար մրցակից է լեգենդար շվեյցարացու համար, քանի որ այս տարվա Մեծ սաղավարտի առաջին մրցաշարում՝ Ավստրալիայի բաց առաջնությունում, Ռոջեր Ֆեդերերին քառորդ եզրափակիչում պայքարից դուրս է բերել հենց 20-ամյա հույն թենիսիստը: