A
A
Սարավանի լեռնանցքում և Ջերմուկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սարավանի լեռնանցքում և Ջերմուկի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ախուրյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ, Դիլիջան-Վանաձոր, Սևան-Դիլիջան ճանապարհահատվածներում, Տիգրանաշենի և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն