Նախագիծը կրկին շրջանառության մեջ դնելը կլինի անիմաստ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Պետաիրավական հանձնաժողովում՝ Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագծի չընդունվելուց հետո, լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ նախագիծը կրկին շրջանառության մեջ դնելը կլինի անիմաստ: «Ես պատրաստ էի կոնսեսուսի գալ, անգամ պատրաստ էի հրաժարվել այն դրույթից, որ այն տարածվի ապագայի վրա: Ես փորձեցի գնալ առավելագույնս կոմպրոմիսի ճանապարհով, ցավոք սրտի կառավարությունը տվել էր բացասական եզրակացություն»: Զոհրաբյանը կարծում է, որ վատ ավանդույթները շարունակվում են, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը գործում են նույն կերպ: «Չէի ցանկանա, որ այդպես լիներ, որովհետև ոչնչանում է խորհրդարանական կառավարման մոդելի կարևորագույն մոտիվացիան և խորհրդարանի վերահսկողության կարևորագույն մոդելը»: Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով իշխանության կողմից նախաձեռնված Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված վաղվա երթին, չհստակեցրեց, թե «Բարգավաճ Հայաստանը» մասնակցելո՞ւ է այդ երթին, բայց նշեց, որ ինչպես միշտ, ԲՀԿ-ն իր հարգանքի տուրքը կմատուցի Մարտի 1-ի զոհերի հիշատակին: