Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար

Սպորտ
sport-aronyan-28.02.

ՖԻԴԵ-ն հրապարակել է այն շախմատիստների անունները, որոնք մասնակցելու են 2019 թվականի Գրան Պրի շարքի մրցումներին: Նրանց թվում է նաեւ մեր շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը: Նրա մրցակիցները կլինեն ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը, Յան Նեպոմնյաշչին, Պյոտր Սվիդլերը, Դմիտրի Յակովենկոն, Նիկիտա Վիտյուգովը, Դուբովը, ադրբեջանցիներ Շախրիյար Մամեդյարովն ու Թեյմուր Ռաջաբովը, չինացիներ Յույ Յանյին եւ Վեյ Ինը, ամերիկացիներ Վեսլի Սոն ու Հիկարու Նակամուրան, լեհեր Ռադոսլավ Վոյտաշեկն ու Յան-Քրիշտոգ Դուդան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, հոլանդացի Անիշ Գիրին, բուլղարացի Վեսելին Տոպալովը, չեխ Դավիդ Նավարան, հնդիկ Օենտալա Հարիկրիշնան: Այս տարի Գրան Պրիի մրցաշարերը կանցկացվեն չորս քաղաքներում՝ Մոսկվայում (մայիսի 16-30), Ռիգայում (հուլիսի 11-25), Համբուրգում (նոյեմբերի 4-18) եւ Թել Ավիվում (դեկտեմբերի 10-24): Յուրաքանչյուր շախմատիստ իրավունք ունի մասնակցելու երեք մրցաշարի: Լեւոն Արոնյանը հանդես կգա Ռուսաստանի, Լիտվայի եւ Իսրայելի մայրաքաղաքներում: Ընդհանուր հաշվարկով առաջին երկու տեղերը գրաված շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր եւ կաշունակեն շախմատի թագի համար պայքարը: