Եթե այս շենքը փլվի, ո՞վ է պատասխան տալու. Արզումանյան շենքի բնակիչ (տեսանյութ)
Արզումանյան փողոցի 10 և 12 շենքի բնակիչները բողոքում են, որ իրենց շենքերը քանդվում են, սակայն քաղաքապետարանից հստակ պատասխան մինչ օրս չեն ստացել։ Բնակչուհի Նելլի Ավետյանը ցույց տալով տան մեծ ճեղքերը ասում է, որ ամեն անգամ քաղաքապետարանից գալիս են, իրենց տունը նկարում՝ ասելով, որ տունը հաշվառման մեջ է, սպասե՛ք, և այդպես էլ հստակ քայլեր չեն ձեռնարկվում։ Բնակիչները թաղապետարանից տեղեկացել են, որ իրենց հարևանությամբ գտնվող 8ա շենքի բնակիչներին հարևանությամբ կառուցվող շենքից բնակարաններ են տրամադրվելու, պայմանով որ 8ա շենքի տարածքը տրամադրվի տվյալ շենքի կառուցապատողին։ Բնակիչների խնդրանքն է, եթե կա նման որոշում, ապա իրենց ևս ներառեն այդ ծրագրում։ «Դիմում եմ Հայկ Մարությանին, Արթուր Մեսչյանին, թաղապետ Գևորգ Բաբայանին, եկեք գոնե խոսացեք և բացատրեք ի՞նչ կարող ենք անել։ Հիմա որ դուք աթոռի եք նստել դա իմ ու իմ նման տղերքի շնորհիվ ա։ Մեզ հետաքրքիր ա, եթե այս շենքը փլվի, ո՞վ է պատասխան տալու, կա խնդիր՝ ավիրված շենք, բայց ոչ մեկ չի ուզում պատասխան տա։ Նույն պատասխանը քոփի փաստ են անում և ուղարկում՝ մեզ» պարզաբանում է բնակիչ Արսեն Նիկողոսյանը։