Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կառավարությունը փորձում է կրկնվող գործառույթները կրճատել». Հայկ Կոնջորյան (տեսանյութ)

Տնտեսություն
pqJ6W5-l2iI

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը վստահ է, որ վարության  ծրագրով   իրականություն կդառնա  տնտեսական հեղափոխությունը.   «Ես պատկերացնում եմ հենց այն մոտեցումները և գաղափարները, որը ներկայացված էր կառավարության ծրագրում»:  Դիտարկմանը, թե կառավարությունը մի կողմից հայտարարում է տնտեսական հեղափոխության, մյուս կողմից էլ  կառավարության օպտիմալացման մասին, որի հետևանքով շատերը կորցնելու են իրենց աշխատանքը, պատգամավորը վստահ է՝ օպտիմալացումը կառավարությանը կբերի առավել արդյունավետ և տրամաբանված աշխատանքի:  «Գլխավոր գաղափարն այն է, որ կառավարությունը փորձում է կրկնվող գործառույթները կրճատել, այսինքն բարձրացնելու համար արդյունավետությունը, որովհետև, եթե կառավարության ներսում նույն գործով զբաղվում են մի քանի գերատեսչություններ, հարկատուն կարող է ինքն իրեն հարց տալ՝ ինչո՞ւ ես պետք է նույն գործի համար, օրինակ՝ 5 հոգու վճարեմ, եթե այդ նույնը գործը կարող է անել մեկ կամ երկու հոգի»,-ասում  է նա։  Հարցին, թե օպտիմալացման հետևանքով աշխատանքից զրկվող լավագույն մասնագետների հետ  ի՞նչ  է լինելու, կառավարությունը ինչպե՞ս է օգնելու, պատգամավորը նշեց. «Բոլոր այն մարդկանց մասով, ովքեր օպտիմալացման հետևանքով պիտի կորցնեն իրենց աշխատանքը, կառավարությունը իհարկե մտահոգված է  և պետք է ջանք թափի որևէ կերպ աջակցելու, թե կոնկրետ ինչպե՞ս, ես այս պահին չեմ կարող ասել»:  Հայկ Կոնջորյանը վստահեցնում է՝ թե՛ ինքը, թե՛ կառավարությունը մտածում են այն մարդկանց մասին, որոնք այս պրոցեսների արդյունքում պետք է կորցնեն իրենց աշխատանքը, բայց մյուս կողմից էլ՝ կառավարության գործունեության արդյունավետության բարձրացումը կառավարության առաջնահերթություններից է: