Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայությունից խուսափածներին հայրենիք վերադառնալու հնարավորություն կընձեռվի. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Քաղաքականություն
Gorgisyan-Gevorg

Ընթանում է ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Քննարկվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գեվորգ Գորգիսյանն է։ Առաջարկվում է ևս մեկ տարով երկարաձգել 27 տարին լրացած, ժամանակին պարտադիր զինծառայությունից խուսափած անձանց՝ համապատասխան վճարի դիմաց ներելու որոշումը։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա արտերկրում գտնվող տվյալ կատեգորիայի անձանց՝ լեգալ վերադառնալ հայրենիք։