Քոչարյանը իմ երեխաներից խլեց 14 տարի. ՀԿ նախագահ (տեսանյութ)
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ ղեկավար Սեդրակ Բաղդասարյանի համար զարմանալի է, որ Ռոբերտ Քոչարյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Երվանդ Զախարյանի օրոք Հյուսիսային պողոտայի կառուցման ընթացքում այդտեղ նախկին բնակիչների հետ կնքվել անօրինական պայմանագրեր։ Իսկ որ քաղաքացին հրաժարվում էր, քաղաքապետարանը դատի էր տալիս ու գերակա շահի ճանաչմամբ քաղաքացին զրկվում էր իր սեփականությունից։
«2003 թվականին նույնպես, լինելով նախագահ, կրկին խախտեց սահմանադրությունը», - ընդգծում է Բաղդասարյանը։
«Քոչարյանը 1998 թվականին դառնալով նախագահ խախտել է Սահմանադրությունը, քանի որ ըստ մայր օրենքի պետք է վերջին 10 տարում եղած լիներ ՀՀ քաղաքացի»։
«Գալիս, գնահատում էին գույքը, ընդ որում, գնահատող կազմակերպությունը ֆինանսավորում էր կառուցապատողի կողմից», - շարունակում է Բաղդասարյանը Հյուսիսային պողոտայի կառուցման վերաբերյալ։
Քաղաքացիների մի մասը, ըստ Բաղդասարյանի, վախեցան դիմել դատարան, իսկ նրանք, ովքեր դիմեցին, պարտվեցին։
«Ես եվրոպական դատարան են հասել ու հաղթել», - շարունակում է նա։
Բաղդասարյանը հիշում է, որ այն ժամանակվա Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նույնիսկ պողոտայի բնակիչներին ասել է, որ դիմեն ՄԻԵԴ։ Սեդրակ Բաղդասարյանի խոսքով՝ ՄԻԵԴ դիմած մոտ տասը քաղաքացի, այդ թվում և ինքը, հաղթող են դուրս եկել։
Բաղդասարյանը հույս ունի, որ այսօրվա իշխանությունները հետևողական կլինեն Հյուսիսային պողոտայի խնդրով, ինչպես նաև կհետազոտեն Քոչարյան օրոք տեղի ունեցած թալանը։Բաղդասարյանն ասում է, որ Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն իրենից կաշառք է ուզել ՄԻԵԴ-ի որոշմամբ տրամադրվելիք բնակարանի շնորհումն ի կատար ածելու համար։
«Քոչարյանը իմ երեխաներից խլեց 14 տարի»: