Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կայացել է շախմատի Աէրոֆլոտ Օփեն մրցաշարի 2-րդ տուրը

Սպորտ
a1chess-aeroflot-22.02.

Մոսկվայում ընթացող շախմատի Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարում տեղի են ունեցել 2-րդ տուրի պարտիաները: A մրցաշարում մեր մասնակիցներից հաղթանակ է տոնել միայն գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը: Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանն իրենց պարտիաներն ավարտել են հաշտությամբ: Երկրորդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 1,5, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Մանուէլ Պետրոսյանը՝ 1-ական, իսկ Արամ Հակոբյանը եւ Շանթ Սարգսյանը՝ կեսական միավոր: Այսօր կայանալիք 3-րդ տուրում մեր երեք շախմատիստները կմրցեն Չինաստանի ներկայացուցիչների հետ: Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով կհանդիպի Լի Յանի հետ, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Մանուէլ Պետրոսյանը սեւերով կխաղան Կի Բ Չենի եւ Ջիներ Ժուի հետ: B մրցաշարում հանդես եկող Տիգրան Հարությունյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Արթուր Դավթյանը տոնեցլ են 2-րդ հաղթանակները եւ այժմ ընթանում են առաջատարների խմբում: Առաջին հաղթանակն են տոնել նաեւ Էլինա Դանիելյանն ու Վահե Բաղդասարյանը, իսկ ահա 67-ամյա Ռաֆայել Վահանյանը երկրորդ ոչ-ոքին է գրանցե;՝ խաղաղ դաշն կնքելով ռուսաստանցի 16-ամյա շախմատիստ Կիրիլ Շուբինի հետ: Այսօր մեր վետերանը կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Ռուդիկ Մակարյանի հետ: