Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեք հայ մարզիչ՝ կանանց շախմատի աշխարհի առաջնությունում

Սպորտ
a1fide-22.02.

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է աշխարհի թիմային առաջնության մասնակիցների կազմերը: Հայաստանի կանանց հավաքականը հանդես կգա այսպիսի կազմով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Գեւորգյան, Սիրանուշ Ղուկասյան: Թիմի մարզիչն է գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Հարկ է նշել, որ մեր հավաքականի մրցակիցներից երկուսին նույնպես գլխավորում են հայազգի մասնագետները: Դա Հայաստանի տղամարդկանց շախմատի այս տարվա չեմպիոն Արման Փաշիկյանն է, որը ներկայումս մարզում է Ղազախստանի կանանց հավաքականը, իսկ ԱՄՆ-ի ազգային թիմի մարզիչը մեր հայրենակից Մելիքսեթ Խաչիյանն է: Շախմատի աշխարհի 2019թ թիմային առաջնությունը կկայանա մարտի 4-15-ը, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարին մասնակցում են տղամարդկանց եւ կանանց 10-ական հավաքական թիմեր: