Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է թիմից

Սպորտ
a1gabdzasar-22.02.

«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը հրաժարվել է «Գանձասար-Կապան-01» թիմի Հայաստանի առաջնությանը հետագայում մասնակցությունից: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: ՀՖՖ կարգապահական կոմիտեն քննարկելով այդ հարցը, որոշում է կայացրել «Գանձասար-Կապան-01» թիմին հանել Մ-18 առաջնությունից եւ Մ-18 գավաթի խաղարկությունից, թիմի անցկացրած հանդիպումների արդյունքները համարել չեղյալ, իսկ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբին տուգանել 50 հազար դրամ: Հավելենք, որ «Գանձասար-Կապան-01» թիմը Հայաստանի Մ-18 ընթացիկ առաջնությունում անցկացրել էր 9 հանդիպում, որոնցում կրել էր 9 խոշոր պարտություններ, այդ թվում 1:18 հաշվով, խփել 3 գոլ, բաց թողել 49 գնդակ: