Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվգենիա Մեդվեդեւան Ռուսաստանի գավաթի խաղարկության առաջատարն է

Սպորտ
a1medvedeva

Ռուսաստանը ներկայացնող հայազգի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդեւան հաջող է սկսել ելույթները կանանց գեղասահքի Ռուսաստանի գավաթի խաղարկությունում, որն անցկացվում է Մեծ Նովգորոդ քաղաքում: Սա վերջին մրցաշարն է, որը մարզուհիներին հնարավորություն է տալիս նվաճելու աշխարհի առաջնության ուղեգիր: Եվգենիա Մեդվեդեւան, որն այժմ մարզվում է կանադացի մասնագետ Թրեյսի Ուիլսոնի մոտ, կարճ ծրագրում ստացել է 76,89 բալ եւ այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդող Ստանիսլավա Կոնստանտինովան ցույց է տվել 75,47 արդյունք: Նշենք, որ աշխարհի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդեւան իր կարիերայի ընթացքում առայժմ չի նվաճել երկու մրցանակներ՝ Ռուսաստանի գավաթը եւ օլիմպիական չեմպիոնի կոչումը: