Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամոթալի չէ պաշտպանվելով խաղալ «Արսենալի» նման թիմի հետ. ԲԱՏԷ-ի մարզիչ

Սպորտ
a1bate-21.02.

Բելառուսական ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Բագան «Արսենալի» հետ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի պատասխան խաղից առաջ կիսվել է իր սպասելիքների մասին: «ԲԱՏԷ-ն միշտ հաճույքով է խաղում, երբ մարզադաշտը լեցուն է լինում: Սա խաղացողներին լրացուցիչ մոտիվացիա է տալիս: Քանի որ նման իրավիճակ է մեզ սպասում, ուստի կփորձենք դրսեւորել եւ ցույց տալ մեր լավագույն որակներն այդ հոյակապ խաղադաշտում: Մենք պատրաստում ենք ոչ միայն «Արսենալի» հետ խաղին, այլեւ ընդհանուր մրցաշրջանին: Այս հավաքը մեր համար կարեւոր էր եւ արդյունավետ: Կարծում եմ, ամոթալի չէ «Արսենալի» նման թիմերի դեմ խաղալ խորը պաշտպանությունից», - ասել է ԲԱՏԷ-ի գլխավոր մարզիչը: «Արսենալ» - ԲԱՏԷ հանդիպումը տեղի կունենա այսօր, փետրվարի 21-ին, Լոնդոնում: Առաջին խաղում Բելառուսի չեմպիոնը հաղթել է 1:0 հաշվով: Հաջորդ փուլ մտնելու համար տանտերերին, որոնց կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, հարկավոր է հաղթել երկու եւ ավելի գնդակի տարբերությամբ: