Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը՝ ԵՊՀ-ում հնարավոր չարաշահումների մասին հրապարակել է ոչ ամբողջը (տեսանյութ)

Քաղաքականություն
39558111_305398666690788_1217360170259054592_o

ՀՀ ոստիկանության տարածած երեկվա հաղորդագրության՝ ԵՊՀ-ում հնարավոր չարաշահումների մասին տվյալները ստուգելու նպատակով Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Պետական վերահսկողական ծառայության՝ ԵՊՀ-ում կատարած ուսումնասիրությունների նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի վերաբերյալ, հայտնում ենք, որ ներկայացված տվյալները հետաքննության փուլում անհրաժեշտ, հրապարակման ենթակա մասն է միայն։ Պետական վերահսկողական ծառայության՝ ԵՊՀ-ում կատարած ուսումնասիրության ամբողջ ծավալը չէ, որ ներառված է հետաքննության, այսինքն՝ նյութերի նախապատրաստման այս փուլում։ Հիշեցնենք, որ քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե։ Դեպքերի հանգամանքները պարզվելու են նախաքննությամբ։