A
A
Մահացել է Էլմիրա Հեքեքյանը
Ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, միջազգային ակադեմիաների պատվավոր անդամ, Հայրենական Մեծ պատերազմի կամավոր մասնակից, հայկական հեռուստատեսության հիմնադիրներից, «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի երկար տարիների փոխնախագահ՝ ԷԼՄԻՐԱ ՀԵՔԵՔՅԱՆԸ։ Մեծ և հիշվող արժեքներ է ստեղծել Էլմիրա Հեքեքյանը, ապրել բազմաբովանդակ, նվիրյալի կյանք՝ լի արվեստով, արարումով, տիտանական աշխատասիրությամբ, գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու, բոցավառելու, անհնարինն իրականություն դարձնելու տաղանդով։ Կյանք, որի կենտրոնում սերն է առ հայրենիքը, զավակներն ու գեղեցիկը՝ գեղեցիկը շրջապատում, մարդկային հոգում, հարաբերություններում, արվեստում ու բնության մեջ։
Աստված հոգին լուսավորի։
Էլմիրա Հեքեքյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա ս. թ. փետրվարի 22-ին 18:00-19:30, հրաժեշտի արարողությունը և թաղման կարգը՝ փետրվարի 23-ին 11:30-12:30 Կոնդի ս. Հովհաննես եկեղեցում։
Կարգ հոգվոցն հանգուցելոց և հուղարկավորություն՝ Սաղմոսավանի եկեղեցում և գերեզմանատանը փետրվարի 23-ին, ժամը 13:30:
«Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիա