Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սկանդալ հայացքների մրցամարտի ժամանակ. հավակնորդը հարվածել է աշխարհի չեմպիոնին (տեսանյութ)

Սպորտ
sport-boks-20.02.

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF, WBA Super, IBO եւ WBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Էնթոնի Ջոշուան, Նյու Յորքում հայացքների մրցամարտ է անցկացրել իր առաջիկա մրցակցի, ամերիկացի Ջարել Միլերի հետ: Սակայն այն շատ կարճ է տեւել: Աշխարհի չեմպիոնը երբ մոտեցել է իր ախոյանին, վերջինս երկու ձեռքերով հարվածել է նրան եւ հեռացրել իրենից: Այդ միջադեպից հետո բրիտանացի բռնցքամարտիկը բարձրաձայն հայտարարել է, որ անհամբեր սպասում է մրցամարտի օրվան, որպեսզի պարզապես քոթակի աշխարհի չեմպիոնին անհարգալից վերաբերվող ստահակին: Նշենք, որ Էնթոնի Ջոշուա – Ջարել Միլեր աշխարհի բացարձակ չեմպիոնի համար մրցամարտը կայանալու է հունիսի 1-ին, Նյու Յորքի «Մեդիսոն Սկվեր Գարդընում»: