Քրիշտիանու Ռոնալդուն վերադառնում է Մադրիդ
«Ռոնալդուն վերադառնում է Մադրիդ»: Այսօր այսպիսի վերնագրով նյութ է հրապարակել իտալական լրատվամիջոցներից մեկը: Սակայն խոսքը չի վերաբերում «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի նոր տրանսֆերին: Աղբյուրը պարզապես հիշեցնում է, որ թուրինյան ակումբն այսօր Մադրիդում անցկացնելու է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը տեղի «Աթլետիկոյի» հետ: Պարզվում է, որ Քրիշտիանու Ռոնալդուն իր նախկին թիմի՝ Մադրիդի «Ռեալի» կազմում 31 անգամ հանդիպել է «Աթլետիկոյի» հետ՝ դառնալով 22 գոլի հեղինակ: Պորտուգալացու նոր թիմակիցները հույս ունեն, որ նա կշարունակի արդյունավետ խաղալ իր ծանոթ մրցակցի դեմ եւ կօգնի թիմին հաղթահարել փլեյ-օֆֆի առաջին արգելքը: «Աթլետիկո» - «Յուվենթուս» խաղը տեղի կունենա այսօր, Երեւանի ժամանակով 00:00-ին: Զուգահեռ կայանալիք խաղում գերմանական «Շալկե-04»-ը իր հարկի տակ կընդունի Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»: Ֆուտբոլասերներն այս խաղերը կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում: