Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կեղծ ահազանգ Մոսկվայում. Աէրոֆլոտ օփենի 1-ին տուրը հետաձգվել է

Սպորտ
sport-chess-moskva

Երեկ Մոսկվայում պետք է մեկնարկեր շախմատի Աէրոֆլոտ օփեն միջազգային մրցաշարը: Սակայն, ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, 1-ին տուրի մեկնարկից 45 րոպե անց պարտիաների ընթացքը դադարեցվել է: Խնդիրն այն է, որ ահազանգ է ստացվել, որ «Կոսմոս» հյուրանոցը, որտեղ տեղի է ունենում մրցաշարը, ականապատված է: Նմանատիպ ահազանգեր էին ստացվել նաեւ կապված Օստանկինո հեռուստաաշտարակի, Կազանյան կայարանի եւ մ այլ վայրերի հետ: ՀՇՖ կայքին տված զրույցում, մեր շախմատիստուհի Էլինա Դանիելյանը նշել է, որ սկզբում մասնակիցները կարծել են, թե դա ուսումնական ահազանգ է, սակայն րոպեներ անց եկել է հյուրանոցի տնօրենը եւ կարգադրել շտապ լքել շենքը: Մասնակիցներից ոմանք նույնիսկ հնարավորություն չեն ունեցել իրենց հետ վերցնել տաք հագուստ: Դեպքի վայր ժամանած ոստիկանները, ՌԴ ՊՆ եւ ԱԻՆ աշխատակիցները մի քանի ժամ անց պարզել են, որ ահազանգը կեղծ է եղել: