Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վնասվածք ստանալուց հետո ես երկու օր արտասվում էի. Նեյմար

Սպորտ
a1neymar-2002

Փարիզի «ՊՍԺ»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը խոստովանել է, որ ծանր է տանում իր վերջին վնասվածքը, որը ստացել է Ֆրանսիայի գավաթի խաղարկության «Ստրասբուրի» հետ խաղում (2:0): «Այս անգամ ամեն ինչ ավելի բարդ էր: Առաջին անգամ երբ վնասվածք էի ստացել, ինքս ինձ ասացի, որ հարկավոր է հնարավորինս շուտ վերադառնալ խաղադաշտ: Բայց այս անգամ ինձ համար շատ դժվար էր ընկալել ստեղծված վիճակը: Ես երկու օր ակամայից արտասվում էի», - ասել է Նեյմարը բրազիլական Globo TV-ին: Նշենք, որ բրազիլացի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «ՊՍԺ»-ի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 23 խաղ, որոնցում դարձել է 20 գոլի եւ 11 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նա վնասվածք է ստացել հունվարի վերջին: Ըստ «ՊՍԺ»-ի բժիշկների կատարած եզրակացության, Նեյմարից նվազագույնը չորս ամիս կպահանջվի ապաքինման համար: