Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը՝ Southwest Class Championships-ի չեմպիոն

Սպորտ
sport-gabuzjan

Հայաստանի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով ավարտվեց ԱՄՆ-ի Ֆորտ Ուորտ քաղաքում կայացած Southwest Class Championships-ի 10-րդ մրցաշարը: Այսօր տեղի ունեցած վերջին՝ 9-րդ տուրում, մեր գրոսմայստերը հաղթեց ամերիկացի Ջեֆերի Քսյոնին: Նա վաստակեց 7,5 միավոր եւ անհասանելի մնաց իրեն հետապնդողների համար: Հովհաննես Գաբուզյանը գլխավոր մրցանակը նվաճելուց բացի պարգեւատրվել է 3200 դոլարով: Մրցանակային 2-3-րդ տեղերը 7-ական միավորով կիսեցին Կանադան ներկայացնող ուկրաինացի գրոսմայստեր Անտոն Կովոլյովն ու ամերիկացի 15-ամյա միջազգային վարպետ Բրենդոն Յակոբսոնը: