Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փախուստի դիմած դատապարտյալը հայտնաբերվել է (տեսանյութ)

Պաշտոնական
aats-qkh

Փետրվարի 19-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության և ՀՀ  ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Արմենիա» բժշկական կենտրոնից փետրվարի 18-ին փախուստի դիմած ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Վաչեի Գալստյանը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վարչական տարածքից։ Հայկ Գալստյանը տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, այնուհետև ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Կատարվում է քննություն։   ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին