A
A
Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի Մ 19 առաջնության դեսպան
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշանակվել է 2019թ Եվրոպայի Մ19 առաջնության դեսպանը: Այդ մասին այսօր հայտնել է ֆուտբոլիստի քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, որը ՈւԵՖԱ-ի Ազգային ասոցիացիաների հաղորդակցության մասնագետ է: Հավելենք, որ ՈւԵՖԱ-ի նախաձեռնությամբ Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում կայացել է մեդիայի եւ մարքեթինգի գծով սեմինար: Դրա ընթացքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի ներկայացուցիչների միջեւ տեղի է ունեցել փորձի փոխանակում, որն ավելի շատ միտված է եղել ամռանը Երեւանում կայանալիք Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի ընթացքում մեդիա-մարքեթինքային ծրագրերի քննարկմանը: https://www.youtube.com/watch?v=0GGYu8rylO8