Օրինագիծը չընդունվեց հարգելի վարչապետի հովանավորչությամբ. ցուցարար (տեսանյութ)
Քրեակատարողական հիմնարկներում հացադուլ հայտարարած անձանց հարազատները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց և վարչապետի հետ հանդիպում էին պահանջում: Դատապարտյալի եղբայր Անդրանիկ Խաչատրյանը նշում է, որ հավաքի նպատակն է, որպեսզի կառավարությունը վերանայի դատապարտյալների պատժի կրման վերաբերյալ օրինագիծը, ըստ որի դատարատյալների համար նախնական պատժի կրման 1 օրը պետք է հաշվվի 1,5 օր: «Օրինագիծը չընդունվեց հարգելի վարչապետի հովանավորչությամբ: Որ ինքը ասեց չէ, վսյո ուրեմն չեն ընդունում»,- ասում է Անդրանիկ Խաչատրյանը: Խաչատրանը նշում է, որ նախորդ գումարման խորհրդարանում հանրապետականներն էին շատ, օրինագիծը չընդունվեց, իսկ այս անգամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են շատ, և էլի չընդունվեց: Ցուցարարները նշում են, որ իրենց դատապարտյալ հարազատները նրանցից պատասխան են սպասում: Ցուցարարների համար անհասկանալի է, թե ինչու օրինագիծը չի ընդունվել: Ակցիայի մասնակիցները նաև ստորագրահավաք էին անցկացնում, որ փոխանցեին կառավարության դիմումների բաժին: