Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու են բժիշկները դեղատոմսը գրում ռուսերեն

Հասարակություն
dexatun

Վերջին շրջանում հաճախակի են դարձել ահազանգերն ու դժգոհությունները բուժաշխատողների կողմից տրվող բժշկական փաստաթղթերի օտարալեզու (հիմնականում` ռուսերենով) կամ անընթեռնելի ձեռագրով լրացնելու վերաբերյալ։ Խնդիրն, անշուշտ, առկա է և հատկապես ավագ սերնդի բժիշկների մոտ կրում է սովորութային բնույթ: Գործող օրենսդրությունը հստակ ամրագրում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն հայերենն է, պաշտոնական փաստաթղթաշրջանառությունը պետք է իրականացնել հայերենով: Առողջապահության բնագավառի մի շարք իրավական ակտերով հստակ պահանջվում է, որ բժշկական փաստաթղթերը վարվեն և քաղաքացիներին տրամադրվեն գրական հայերենով և ընթեռնելի ձեռագրով։ Բուժաշխատողների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրում ենք այս խնդրի վրա, և կոչ անում հարգել և պահպանել մեր երկրի օրենսդրությունը և ուշադրություն դարձնել բժշկական փաստաթղթերի լրացման գործընթացի վրա։ Միաժամանակ, հաշվի առնելով այս հարցով մտահոգ քաղաքացիների դիմումները, ՀՀ  առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուշադրության կենտրոնում է պահելու օրենսդրության պահանջների կատարման խնդիրը, կիրառելու է համապատասխան իրազեկման, կանխարգելման, վերահսկողական գործիքներ, իսկ թերությունները չշտկելու պարագայում` նաև պատժամիջոցներ։   ՀՀ  առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին