A
A
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 11-ին, ժամը 01։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցից Ներքին Շենգավիթ թաղամաս տանող ավտոճանհապարhին այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Honda» մակնիշների ավտոմեքենաներն, ինչի հետևանքով «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բռնկվել. տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:47-ին, մարվել՝ 01:58-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը։
Փրկարարները փակել են «Honda» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։