Բացել լրահոսը Փակել լրահոսը
113c9b81-ac18-4d41-a974-103339435272 (1)
A A
Պաշտոնական

Բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է․ կա տուժած

Հունվարի 11-ին, ժամը 14։26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահագնաձոր գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատարը (բեռնված մանրահատակով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Բեռնատարից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։

Փրկարարները վարորդին դուրս են բերել բեռնատարի խցիկից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս բերել թափված մանրահատակը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։