A
A
«Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում բուք է․ քաղաքացիները չեն կարողացել ինքնուրույն իջնել
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 11-ին, ժամը 14։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում բուք է, քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Փրկարարները մատուռի տարածքից 10 քաղաքացու տեղափոխել են անվտանգ տարածք։